ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ երկխոսություն կվարեն Իրաքի իրավիճակի վերաբերյալ. The Wall Street Journal

08:51 • 16.06.14

ԱՄՆ-ն և Իրանը այս շաբաթվա ընթացքում ուղիղ բանակցություններ կվարեն Իրաքի իրավիճակի վերաբերյալ, որտեղ իսլամիստ գրոհայինները շարունակում են վերահսկողություն հաստատել մի շարք տարածքներում, գրում է Газета-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։


Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնը հետաքրքրված է Իրանի և շրջանի այլ պետությունների հետ Իրաքի իրավիճակը քննարկելու հարցում՝ «Իրաքի և Լևանտայի իսլամական հանրապետություն» շարժմանը հակազդելու ջանքերը համակարգելու նպատակով։


Շարժման գրոհայինները գրավել են մի շարք քաղաքներ և շրջաններ Իրաքի հյուսիսում և փորձում են շարժվել դեպի Բաղդադ։
Այս պահին դեռ հայտնի չէ հնարավոր հանդիպման վայրը և ամսաթիվը։ Այն կարող է կայանալ Վիեննայում, որտեղ հունիսի 16-ին մեկնարկում են «վեցնյակի» և միջազգային միջնորդների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) բանակցությունները Իրանի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։