Թայլանդի լողափերին մեդուզաներից տուժածների համար «քացախային կայաններ» են բացվել

21:23 • 16.06.14

Թայլանդի արևմտյան ափին՝ Լանտա կղզուց մինչև Մակ կղզի, աշխարհում առավել վտանգավոր մեդուզաներից պաշտպանվելու համակարգ է ստեղծվում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Travel-ին:


Ծովում լողորդների անվտանգությունն ապահովող ցանցեր են տեղադրվում, իսկ լողափերին «քացախային կայաններ» են ստեղծվում, որտեղ մեդուզաների ցանկացած զոհ կարող է շտապ օգնություն ստանալ: Մարդկանց իրազեկում են մեդուզաների որոշ տեսակներից զգուշանալու մասին, մասնավորապես՝ դրանցից ամենավտանգավորներից մեկի՝ կուբոմեդուզաների հետ շփումը կարող է մարդկանց համար մահացու լինել:


Ենթադրվում է, որ քացախաթթուն օգնում է ազատվել մեդուզաների հետ շփման ընթացքում առաջացած այրող բջիջների ազդեցությունից: