Գնացեք լեզվի մասին օրենքն ուրիշ տեղ պաշտպանեք. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար (տեսանյութ)
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել էր «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար ՀՀ արդյունաբերողներին ու գործարարներին նախապատրաստման խնդիրները» թեմայով համաժողովը, որի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:
Լրագրողների դիտարկմանը, թե այդպիսով խախտվում է լեզվի մասին օրենքը, համաժողովի կազմակերպիչներից ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանն ասաց, թե դա աշխատանքին չի խանգարում, ավելին` նա ասաց, թե լրագրողներն են փորձում խանգարել աշխատանքին:
«Չի խախտվում լեզվի մասին օրենքը, մենք Մաքսային միությունում պայմանագրով ունենք ռուսերեն լեզուն»,- ասաց փոխնախարարը:
«Երբ ես մասնակցել եմ այդ օրենքի մշակմանը, շատ կներեք, դուք չգիտեմ որտեղ էիք»,-լրագրողներին ասաց Գառնիկ Բադալյանը:
Նշենք, որ համաժողովը համատեղ կազմակերպել են Ստանդարտների ազգային ինստիտուտը և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալությունը:










