Անկարայի դատարանն արգելել է Իրաքում թուրք դիվանագետների առևանգման մասին տեղեկությունների հրապարակումը
Անկարայի իններորդ քրեական դատարանը հունիսի 17-ին արգելել է Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության 49 աշխատակիցների առևանգմանը վերաբերող ցանկացած հրապարակում ԶԼՄ-ներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Արգելքը վերաբերում է ոչ պաշտոնական բնույթի ցանկացած տվյալի:
«Որոշումը կայացվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ձեռքում գտնվող պատանդների անվտանգության շահերից ելնելով: Մեր քաղաքացիների գտնվելու վայրի, տեղաշարժի, վիճակի մասին տվյալների տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց անվտանգության վրա: Դրանով է առաջնորդվել դատարանը»,- հայտնել են Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդում:
Այդ որոշումը կարող էր նաև ընդունված լինել պատանդներին փրկելու ուղղությամբ հնարավոր գործողության նախապատրաստության հետ կապված, չնայած դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն այդ մասին չի ստացվել:
Արգելքը կգործի մինչև դիվանագետների առևանգման հետ կապված իրավիճակի «հետաքննության ավարտը»: ԶԼՄ-ները, որոնք կհրապարակեն ոչ պաշտոնական տեղեկություններ պատանդների մասին, կտուգանվեն։










