«Արմավիա» ընկերություն չկա, մամուլի ծառայություն՝ ևս, հարցերին էլ չեն պատասխանում

21:13 • 17.06.14

Մի քանի օր շարունակ մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերությանը պատկանող ինքնաթիռների վաճառքով:


Մանրամասներ իմանալու համար Tert.am-ը կապ հաստատեց ընկերության արդեն նախկին մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի հետ, ով ասաց, թե «Արմավիա» ընկերություն չկա, հետևաբար` չկա նաև մամուլի ծառայություն:

 

«Որևէ հարցի չենք կարող պատասխանել: «Արմավիա» ընկերությունը սնանկ է ճանաչվել, այդպիսի ընկերություն այլևս չկա»,-ասաց Նանա Ավետիսովան: