Պարզվել է անհետացած Boeing-ի վթարման հավանական վայրը. Inmarsat

21:35 • 17.06.14

Inmarsat արբանյակային կապի ընկերությունը հաղորդել է բրիտանական BBC հռուստաընկերությանը, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող անհետացած Boeing-ի որոնումները դեռևս չեն անցկացվել այն գոտում, որն, ըստ ընկերության մասնագետների, օդանավի ընկնելու ամենահավանական վայրն է:


Ինչպես գրում է Корреспондент-ը՝ Inmarsat-ի կապը անհետացած ինքնաթիռի հետ հիմնական ինդիկատորն է օդանավի գտնվելու վայրի որոշման համար:


Ներկա պահին Boeing-ի որոնումները կարճ ժամանակով դադարեցվել են: Դրանց վերականգնվելուն պես հենց Inmarsat-ի նշած գոտիները հիմնական ուղեցույց կդառնան:

 

Inmarsat-ի փորձագետների տվյալներով՝ անհետացած ինքնաթիռը կարճ ժամանակով կապ է հաստատել ընկերության արբանյակներից մեկի հետ, որը այժմ կիրառվում է օդանավի որոնումներում: Ստացված ազդանշանների հաճախականությունից Inmarsat-ի փորձագետները եզրակացրել են, որ ինքնաթիռն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում: