Արսեն Ավակովը հայտարարել է Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի մասին

11:46 • 17.06.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ուժայինները դադարեցրել են կրակը Սեմյոնովկայի շրջանում՝ Սլավյանսկի մոտ, հայտնում է Russia Today-ը՝ վկայակաչելով պաշտոնյայի գրառումը Facebook-ում:


Նա նշել է, որ արդեն երկրորդ օրն է հրադադար է՝ նախագահի և վարչապետի հրահանգով:

 

Ավակովն ասել է, որ ժամանակավոր հրադադարի նպատակն է թույլ վերանորոգում իրականացնել և վերականգնել Դոնբասի քաղաքների ջրամատակարարումը, որը դադարեցվել էր մեկ շաբաթ առաջ «Հյուսիսային Դոնեցկ - Դոնբաս» ջրատարի պոմպակայանի գնդակոծության հետևանքով:.
 

Նա հերքել է նաև պնդումները, թե ուկրաինացի ուժայինները ֆոսֆորային ռումբեր են կիրառում: