Գերմանիայում պատրաստվում են բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 76 տարեկան

15:55 • 17.06.14

Գերմանիայում պատրաստվում են բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 76 տարեկան տղամարդկանց և կանանց համար՝ վախենալով բնակչության աղքատացումից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Spiegel-ին:

 

Ավելի վաղ իշխանությունները հավանություն էին տվել թոշակի անցնելու տարիքը 65-ից 67 տարեկան հասցնելու առաջարկին: Հաջորդ շաբաթ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը պատրաստվում է նախագծի հանրային քննարկում կազմակերպել:

 

Նմանատիպ իրավիճակ է նաև ԵՄ այլ երկրներում: Այդկերպ երկրները փորձում են լուծել աշխատուժի պակասի և բյուջեի աճող բեռի խնդիրները:

 

Միջոցառումը դաշնային կառավարության ժողովրդագրական ռազմավարության մի մասն է: Ռազմավարության մասին 70-էջանոց զեկույցում թվարկված են բոլոր միջոցները, որոնք նախատեսվում է ներդնել՝ ընտանիքի ամրություն, աշխատանքի պայմանների բարելավում, հուսալի ֆինանսական քաղաքականություն և այլն։