ԵՄ դատարանը կորոշի՝ արդյո՞ք գիրությունը կարելի է հաշմանդամություն համարել

00:41 • 17.06.14

Դանիան ԵՄ դատարան է դիմել՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք հնարավոր է գիրությունը հավասարեցնել հաշմանդամությանը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Պատճառը 160 կգ քաշ ունեցող Կարստեն Կալտոֆտային աշխատանքից հեռացնելն է: Տղամարդը հայտարարել է, որ տուժել է իր քաշի պատճառով, թեև գիրությունը չի խանգարել նրան՝ իր պարտականությունները ճշգրիտ կատարել:


Կարստենն զբաղվում էր երեխաների խնամքով, իսկ գիրության պատճառով չէր կարողանում կռանալ, որպեսզի օրինակ՝ կապեր երեխաների կոշիկների կապիչները:



Վերջինիս գործատուն՝ Billund կազմակերպությունը, փորձել է օգնել նրան նիհարելու գործում՝ վճարելով ֆիտնես ակումբի երեք ամսվա բաժանորդագրության վճարը, սակայն դա չի օգնել: