Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ շփոթել է Իրանն ու Իրաքը
ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հերթական անգամ շփոթել է աշխարհագրությունը: НТВ-ն հաղորդում է, որ այս անգամ ճեպազրույցի ժամանակ նա շփոթել է Իրանն ու Իրաքը:
Սպիտակ տանը նա խոսել է Իրաքում իսլամիստների առաջխաղացման մասին՝ նկատելով, որ նրանք իրենց վերահսկողության տակ են առել երկրի մեկ երրորդը:
Այս մասին խոսելիս նա երկու անգամ Իրաքն Իրան է անվանել: Նրան ուղղել են լրագրողները:
Նույն ճեպազրույցին նա հրաժարվել է դատապարտել Ուկրաինայի արտգործնախարարին, ով հանգստյան օրերին վատ էր արտահայտվել Ռուսաստանի նախագահի հասցեին:
Փսակին կարծում է, որ ինքը ռուսական քարոզչության զոհ է:










