ԱՄՆ-ն 275 զինծառայող կուղարկի Իրաք՝ իր դեսպանատան անվտանգությունն ապահովելու
ԱՄՆ-ն Իրաքի մայրաքաղաք Բաղդադ կուղարկի 275 զինծառայողի՝ իր դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
«Նախագահը Կոնգրեսին զեկույց է ներկայացրել այն մասին, որ 275 ամերիկացի զինվորականներից բաղկացած անձնակազմ է ուղարկելու Իրաք, որպեսզի ապահովի ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը Բաղդադում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Նա տեղեկացրել է, որ զինծառայողներն Իրաք կմեկնեն այդ երկրի կառավարության համաձայնությամբ: Քարնիի խոսքերով՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աշխատանքը, և ամերիկացի դիվանագետների մեծ մասը մնալու է իրենց աշխատավայրերում, սակայն անձնակազմի մի մասը տեղափոխվելու է Բարսի հյուպատոսարան, ինչպես նաև Հորդանան:
Իրավիճակը Իրաքում սրվել էր վերջին օրերին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը մի շարք խոշոր քաղաքներ էր գրավել:










