Հորդանանի արքայազնը դարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հորդանանի արքայազն Զեիդ ալ Հուսեյնին նշանակել է մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի պաշտոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Հորդանանի արքայազնի թեկնածությանը հավանություն էր տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
Զեիդ ալ Հուսեյնը ներկայում ղեկավարում է ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցչությունը: Նա նոր պաշտոնը կզբաղեցնի սեպտեմբերին՝ փոխարինելով Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցչին:
Նա կդառնա Ասիայից և արաբա-մուսուլմանական աշխարհից առաջին գործիչն այդ պաշտնում:
Արքայազնն ասել է, որ իր նշանակումը ցույց է տալիս՝ միջազգային հանրությունը պատրաստ է աշխարհի այդ հատվածում պայքարել հանուն մարդու իրավունքների:










