Ուկրաինայում ռուս լրագրող է զոհվել
Լուգանսկի հիվանդանոցում մահացել է ականանետների պայթյունների հետևանքով վիրավորված ռուս լրագրող Իգոր Կորնելյուկը։
Այդ մասին gazeta.ru-ին հայտնել են հիվանդանոցից։
Ավելի վաղ հաղորդվել է Ուկրաինայում մեկ այլ ռուս լրագրողի մահվան մասին, որի անունը, սակայն, պաշտոնապես չէր նշվել։
Սակայն Twitter-ում լրագրողները նշել են զոհված գործընկերոջ անունը։ Նա Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ձայնային օպերատոր Անտոն Վոլոշինն է։
Հրթիռակոծության ընթացքում Կորնելյուկի և Վոլոշինի հետ եղել է նաև օպերատոր Վիկտոր Դենիսովը, որը չի տուժել։










