Քրդերը պահանջում են Իրաքում հանրաքվե անցկացնել

14:22 • 17.06.14

Քրդական կազմավորումների զինվորները հրաժարվում են լքել Իրաքի Քիրքուք, Նայնավա, Դիալա շրջանները, որոնք զբաղեցրել են անցած շաբաթ՝ դրանք պաշտպանելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման գրոհայինների հարձակումից, գրում է Deutsche Welle-ը՝ տեղական ԶԼՄ-ներին հղումով:

 

Նրանք պահանջում են Իրաքի Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն երկրի քրդական շրջաններում հանրաքվե անցկացնել Քուրդիստանի ինքնավար շրջանին դրանց միանալու հարցով:

 

Խոսքը քրդերի զբաղեցրած երեք շրջանների, ինչպես նաև Սալահ էդ- Դին շրջանի մասին է: Դրանց բնակչության մեծ մասը քրդեր են:

 

Իրաքի Սահմանադրությունը, որը նախատեսում է երկրի քրդական շրջանների համար հանրաքվե, գրվել է ԱՄՆ-ի մասնակցությամբ Սադամ Հուսեյնի տապալումից հետո:


Նախկինում երկրի վարչապետ Նուրի ալ Մալիքին խոչընդոտել է 140-րդ հոդվածի կիրառմանը։