Կոպենհագենը հերթական անգամ ապրելու համար լավագույն քաղաքն է ճանաչվել

00:46 • 17.06.14

Հեղինակավոր Monocle ամսագիրն աշխարհում ապրելու համար լավագույն քաղաքների ավանդական վարկանշային ցուցակ է կազմել: Այս մասին հղորդում է Росбалт.ru-ն:


Առաջին պատվավոր հորիզոնականում արդեն երկրորդ տարին անընդմեջ հայտնվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը:  Փորձագետներն ի թիվս քաղաքի այլ արժանիքների՝  նշում են նրա լիբերալ մթնոլորտը, հետաքրքիր ճարտարապետությունը և շատ լավ աշխատող հասարակական տրանսպորտը:


Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը Տոկիոն է զբաղեցրել, երրորդը՝ Մելբուրնը, չորրորդը՝ Ստոկհոլմը: Ընդհանուր վարկանշային ցուցակը բաղկացած է աշխարհի 25 քաղաքից, որոնցում կյանքի լավագույն որակն են ապահովում:


Բնակության համար լավագույն քաղաքների արժեքավոր հատկանիշներից են՝ առողջապահության անվտանգությունը, կրթություն ստանալու հնարավորությունները, հանդուրժողականությունը, էկոլոգիան և գործարարության հիմունքների պարզությունը: