ԱՄՆ Նեբրասկա նահանգում պտտահողմի հետևանքով մահացել է առնվազն 1 մարդ, վիրավորվել՝ 16-ը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Նեբրասկա նահանգի հյուսիս-արևելքում կրկնակի պտտահողմի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 16 մարդ, առնվազն մեկ մարդ մահացել է, հայտնում է РИА Новости-ն։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկու տորնադոները տեղի են ունեցել միմյանցից 1.5 կմ հեռավորությամբ։ Հաղորդվում է, որ բնական աղետի հետևանքով առավել շատ տուժել է Փիլջեր փոքր քաղաքը, որի բնակչությունը մոտ 350 է։
«Քաղաքի գրեթե կեսը քանդված է, ընդ որում՝ ամբողջությամբ»,- հայտարարել է Սթենթոն շրջանի կոմիսար Ջերի Ուեզերհոլթը։ Նրա գնահատականով՝ քաղաքի բոլոր շինությունների 50-75%-ը կամ քանդվել են, կամ լուրջ վնասներ կրել։




























