Պորոշենկոն հանդես է եկել Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների օգտին

08:49 • 17.06.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների վերաբերյալ խմբակցությունների նախաձեռնության օգտին: Այդ մասին հաղորդվում է երկրի նախագահի պաշտոնական կայքում, գրում է lenta.ru-ն:


Ինչպես նշվում է, խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործողությունների համակարգումը: Նախագահը նշել է, որ հասարակությունում իշխանության ամբողջական վերբեռնման պահանջն ակտուալ է մնում:


Կարևոր թեմա է դարձել Ուկրաինայի սահմանադրության փոփոխությունների հետ կապված նախագահի նախաձեռնությունը:


«Այդ օրենքի նախագիծն ամբողջությամբ համապատասխանում է իշխանության ապակենտրոնացման մեր նախաձեռնությանը և Դոնբասում մեր խաղաղ ծրագրի կարևոր բաղադրիչ է»,- ընդգծել է նա:


Պորոշենկոն նաև նշել է նախագահի, խորհրդարանի և կառավարության միջև լիազորությունների հստակ սահմանազատման անհրաժեշտությունը՝ իշխանության համակարգի արդյունավետ աշխատելու համար:


Հունիսի 16-ին Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծը կստորագրվի և խորհրդարան կմտնի արդեն այս շաբաթվա ընթացքում: