Ռուսաստանում նոր մետաղադրամ է թողարկվել՝ ռուբլու խորհրդանշանով
Ռուսաստանի բանկը սկսել է արծաթե մետաղադրամներ թողարկել, որոնց արժեքն է 3 ռուբլի և 1 ռուբլի և որոնց վրա ռուբլու նոր խորհրդանիշն է, հայտնում է НТВ-ն:
Այս դրամներն առաջինն են, որոնցում օգտագործվում է հորիզոնական գծիկով «Р» տառը՝ գրաֆիկական պատկերմամբ:
3 ռուբլի արժողությամբ դրամը կթողարկվի 1500 նմուշով: Իսկ մեկռուբլիանոցը՝ 100 մլն օրինակով:
Այս դրամները վճարման օրինական միջոց են Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Ռուբլու նոր նշանը հաստատվել էր անցած տարվա դեկտեմբերին:










