Ռուսաստանն ու Սերբիան պատրաստ են շարունակել «Հարավային հոսքի» ուղղությամբ աշխատանքները

15:13 • 17.06.14

Ռուսաստանը և Սերբիան պատրաստ են շարունակել «Հարավային հոսք» գազամուղի նախագծի աշխատանքները: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Reuters-ի ռուսական ծառայությունը:

 

«Մենք հաստատել ենք դրա իրականացման անհրաժեշտությունը՝ որպես Հարավ-արևելյան Եվրոպայում գազային անվտանգության համար միակ իրատեսական նախագիծ»,- հայտնել է Լավրովը սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ հանդիպումից հետո:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բուլղարիան Եվրոպական հանձնաժողովի խնդրանքով դադարեցրել է «Հարավային հոսքի» ուղղությամբ աշխատանքը՝ մինչ ԵՄ իշխանությունների թույլտվությունը ստանալը: Դրա առիթը Եվրամիության օրենսդրությանը նախագծի անհամապատասխան լինելն է։