8-րդ հարկից ընկած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Երեկ Երևանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի 8 -րդ հարկից ընկած Ս. Չ.-ն (ծնվ. 1991 թ.) հիվանդանոցում է մահացել է ՝ ստացված վնասվածքներից: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, ուր տեղափոխվել էր երիտասարդը:
«8-րդ հարկից ընկած մարդը, բնականաբար, շատ ծանր վնասվածքներ պետք է ունենար»,- հայտնեց բաժանմունքի հերթապահը:










