Սառը զենք պահելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանը
Լուսանկարը Civilnet.am-ի
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները ֆեյսբուքյան էջում գրել են, որ ոստիկաններն այսօր Աֆրիկյանների շենքի մոտից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանին, ով փորձել է թույլ չտալ, որ շենքն ապամոնտաժեն:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասացին հետևյալը. «Գույքը դիտավորությամբ վնասելու և սառը զենք պահելու կասկածանքով Սոնա Ասատրյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին»:










