Ակտիվիստ Սոնա Ասատրյանն ազատ է արձակվել
Աֆրիկյանների շենքի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանին ազատ են արձակել:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Նյութեր են նախապատրաստվում: Հետաքննություն է կատարվում»,-ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան սառը զենք պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման էր ենթարկվել Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանը:










