Սորոսը մտադիր է օգնել Պորոշենկոյին Ուկրաինայում բարեփոխումներ իրականացնելու հարցում

18:04 • 17.06.14

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը նախատեսել է խորհրդականների ռազմավարական խմբի ստեղծում՝ ուկրաինական իշխանություններին բարեփոխումների հարցում օգնելու համար, տեղեկացնում է korrespondent.net-ը։

Սորոսը Պորոշենկոյին տեղեկացրել է Ուկրաինայի համար բարեփոխումների ծրագիր պատրաստելու մասին։ «Մենք ստեղծել ենք ռազմավարական խորհրդատվական խումբ՝ առաջացած մարտահրավերներին օպերատիվ արձագանքելու համար»,-ասել է նա։


Պորոշենկոն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է համակարգել ջանքերը՝ Ուկրաինայում բարեփոխումների իրականացման համար։


Ուկրաինայի նախագահը ևս համատեղ արդյունավետ մեխանիզմներ ներմուծելու պատրաստակամություն է հայտնել՝ պետությունը բարեփոխելու համար։