Կայացել է Եգիպտոսի նոր կառավարության երդմնակալությունը

10:28 • 17.06.14

Եգիպտոսում կայացել է նոր կառավարության երդմնակալությունը, հայտնում է Reuters-ը:

Կառավարությունը երդում է տվել նոր նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի առաջ:

 

Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են ներքին գործերի նախարարն ու պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարությունը կղեկավարի այլ դիվանագետ:

 

Ավելի վաղ Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբը հայտարարել էր, որ Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տալիս՝ նոր նախագահի՝ պաշտոնավարության անցնելու կապակցությամբ։