Լոնդոնում վաճառքի է հանվել առանձանատունը, որտեղ ապրել է Մարգարեթ Թետչերը

01:03 • 17.06.14

Լոնդոնում վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի առանձանատունը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով BBC ռադիոկայանին:


Աղբյուրի տեղեկացմամբ՝ 650 քմ ընդհանուր մակերեսով չորսհարկանի առանձնատունը տեղակայված է քաղաքի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Բելգրավիում, որը գտնվում է Բուքինգեմյան պալատի և «Hyde Park»-ի սերտ հարևանությամբ: Առաջարկվող գինը 59.5 մլն դոլար է:


Սակայն փաստը, որ տան վրա փակցված է վերջին վարձակալի՝ բարոնուհի Թետչերի հիշատակին նվիրված հուշատախտակը, կարող է բարձրացնել վաճառքի առաջարկվող գինը մի քանի միլիոն դոլարով:


Առանձնատան ներսում այժմ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, որը կավարտվի 2015 թվականի ամռանը: