Եվրահանձնաժողովը 500 մլն եվրոյի չափով օգնություն է փոխանցել Ուկրաինային
Եվրահանձնաժողովն Ուկրաինային է փոխանցել 500 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնության հերթական տրանշը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով կազմակերպության հաղորդագրությանը:
Դա «ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության երկրորդ ծրագրի առաջին վարկային տրանշն է», նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
«Եվրամիությունը նշանակալի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային հիմնական տնտեսական խնդիրների լուծման համար… Ուկրաինան պետք է օգտագործի ֆինանսական օգնության հնարավորությունները բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք ուղղված կլինեն բյուջետային կայունության, երկրի տնտեսության կայուն աճին և աշխատատեղերի ստեղծմանը»,- հաղորդագրության մեջ մեջբերված է տնտեսական և արժույթի հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Օլի Ռենի խոսքերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ-ն Ուկրաինային է տրամադրել 250 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն: Մոտ 100 միլիոն եվրոյի չափով առաջին տրանշը Կիևը ստացել է մայիսի վերջին: ԵՄ-ն ընդհանուր առմամբ Ուկրաինային կփոխանցի 1,6 միլիարդ եվրոյի օգնություն։










