Ուկրաինայում գազատարի պայթյունի պատճառ է դարձել պայթուցիկ սարքը. Ավակով

12:14 • 18.06.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայում երեկ տեղի ունեցած գազատարի պայթյունի պատճառը եղել է պայթուցիկ սարքը, հայտնում է gazeta.ru-ն:

Ըստ Ավակովի՝ նման եզրակացության են հանգել քննիչները: Սարքը տեղադրված է եղել գազատարի բետոնային հիմքի տակ:

 

Նախօրեին «Ուրենգոյ - Սամարա - Ուժգորոդ» գազատարում, որը Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային, պայթյուն էր տեղի ունեցել: 

 

Այժմ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրահանգել է ուժեղացնել ուկրաինական գազատարների վերահսկողությունը։