Ադրբեջանում դարձյալ լրագրող է ձերբակալվել

15:26 • 18.06.14

Ադրբեջանական դատարանը վճռել է ձերբակալել «Ազատություն» թերթի լրագրող Էրշադ Իբրահիմովին, տեղեկացնում է haqqin.az-ը։


Էրշադ Իբրահիմովը ձերբակալվել է իր նախկին ղեկավար Մագոմեդ Բագիրովի բողոքի հիման վրա։

 

Լրագրողը բազմիցս տարբեր հոդվածներ էր գրել կրթության ոլորտում կոռուպցիայի փաստերի մասին։

 

Հիշեցնենք, որ միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ իրավապաշտպան, բազմիցս կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում տարբեր պատճառաբանություններով ազատազրկված լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին։