Բելգիացի երկրպագուն մահացել է՝ Աշխարհի առաջնության խաղում իր երկրի թիմի հաղթանակը տոնելու ժամանակ
Բելգիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուն մահացել է Բրյուսելում՝ տոնելով Ալժիրի թիմի դեմ իր երկրի տարած հաղթանակը 2014 թվականի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Volkskrant-ին:
Ինչպես հայտնում է թերթը, տղամարդը փորձել է բարձրանալ առյուծի արձանի վրա, որը տեղադրված է եղել բորսայի շենքի մոտ, բայց ընկել է և ստացած վնասվածքներից մահացել հիվանդանոցում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 3 չինացու մահվան պատճառ է դարձել։










