Բրազիլիայում ձերբակալել են մեքսիկացի թմրավաճառին, ով եկել էր դիտելու Բրազիլիա-Մեքսիկա հանդիպումը
Բրազիլիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մեքսիկայի քաղաքացուն, ով կասկածվում է թմրանյութերի անօրինական շրջանառության կազմակերպմանը ներգրավված լինելու մեջ: INTERFAX.RU-ի փախանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել են Բրազիլիայի ոստիկանության ներկայացուցիչները:
Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ 49-ամյա Խոսե Դիաս Բարախասի ձերբակալությունը տեղի է ունեցել նախօրեին՝ Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանում, երբ վերջինս պատրաստվում էր մեկնել Ֆորտալեզա քաղաք:
Նշվում է, որ մեքսիկացին այսօր Ֆորտալեզայում կայանալիք Բրազիլիա-Մեքսիկա հանդիպման տոմս է ունեցել:
Բարախասը կասկածվում է Ասիայից Մեքսիկա մետամֆետամին տեսակի թմրանյութի արտադրման համար անհրաժեշտ պրեկուրսորների ներկրման մեջ, որոնք հետագայում իրացվում են թմրանյութերի սև շուկայում:










