Կանադական մանկապարտեզում 72 երեխա թունավորվել է գազից

10:58 • 18.06.14

Կանադական Քվեբեկ նահանգի մանկապարտեզներից մեկում գազից թունավորման հետևանքով 72 երեխա և 10 մեծահասակ է հայտնվել հիվանդանոցում, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

«Նրանք սրտխառնոց և գլխապտույտ ունեն»,-պատմել է տեղի իշխանության ներկայացուցիչ Ստեֆանի Բոուչարդը։ Նրա խոսքով՝ բոլորը բժիշկների հսկողության տակ են գտնվում։

 

Սկզբում աշխատակիցները մտածել են, թե երեխաների մոտ գրիպի նախանշաններ են, սակայն այժմ շենքում աշխատում են հրշեջները՝ փորձելով պարզել գազի արտահոսքի վայրը։