Մուսուլմանները մեղադրել են Ռոբերտո Կավալիին գրագողության համար (լուսանկարներ)

14:16 • 18.06.14

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող սուֆիները բողոքում են հանրահայտ դիզայներ Ռոբերտո Կավալիի դեմ` նրան մեղադրելով կրոնական պատկերանիշի գողության համար:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, սուֆի ուսանողների բողոքի ակցիաներն արդեն կազմակերպվել են ամբողջ աշխարհով մեկ:


Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը վերաբերում է այն լոգոտիպին, որը Կավալին օգտագործել է JustCavalli պարֆյումերային բրենդի գովազդի շրջանակներում:

 

Սուֆիներն ասում են, որ իրենց խորհրդանիշը սրբազան է և ունի հոգևոր խոր իմաստ, ուստի նրանք պահանջում են, որ դրա օգտագործումը դադարեցվի: Բացի այդ, նրանք պնդում են, որ իրենց լոգոտիպը գրանցված առևտրային նշան է:

 

Նախքան զանգվածային բողոքի ակցիաներ սկսելը, բողոքող կողմը փորձել է կապվել դիզայների հետ, սակայն` ապարդյուն: