Կիևն արգելափակել է Յանուկովիչի հետ կապ ունեցող ընկերությունների հաշիվներին առկա 1,34 մլրդ դոլար
Ուկրաինայի ֆինանսական մոնիթորինգի պետական ծառայությունն արգելափակել է 19 ոչ ռեզիդենտ ընկերությունների հաշիվներին առկա 1,34 միլիարդ դոլար, որոնք կապված են երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի հետ, գրում է ИТАР-ТАСС-ը:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստի ժամանակ:
«Ֆինանսական մոնիթորինգի պետական ծառայությունն արգելափակել է 19 ոչ ռեզիդենտ ընկերությունների հաշիվներին առկա միջոցները: Արգելափակված միջոցների ընդհանուր գումարը 1,34 միլիարդ դոլար է: Դատարանի որոշումը հաստատել է այդ միջոցների կալանքը»,- հավելել է վարչապետը։










