Երևանում վրաերթի են ենթարկել 5–ամյա աղջկա
Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հունիսի 17-ին, ժամը 18.05-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի բաց վերք, ձախ ոլոքի և նրբոլոքի գծային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 5-ամյա աղջիկ, ում հարազատները հայտարարել են, որ երեխան հեծանիվից վայր է ընկել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, «Դեո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ երեխային, պատճառել վնասվածքներ ու տեղափոխել նրան հիվանդանոց:
Ժամը 19.50-ին, վարորդը մեղայականով ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:










