Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 3 չինացու մահվան պատճառ է դարձել

11:33 • 18.06.14

Չինաստանի 3 բնակիչներ, որոնք հեռուստատեսությամբ հետևել են Բրազիլիայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին, մահացել են անքնությունից և գերլարվածությունից, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Չժոու ազգանունով Շանհայի 39-ամյա բնակիչը մահացել է կիրակի օրը՝ առանց քնի երեք գիշեր անցկացնելով հեռուստացույցի առաջ:

 

Սուչժոու քաղաքի 25-ամյա բնակչին մահացած են հայտնաբերել հեռուստացույցի էկրանի առաջ: Բժիշկները հաստատել են մահվան փաստը քնի պակասից:

 

Ֆուտբոլի առաջնության վերջին զոհն է դարձել 51-ամյա Լի Մինցյանը Հյուսիսարևելյան Չինաստանում գտնվող Դալյանից: Նրա սիրտը կանգ է առել, երբ նա իր ընկերների հետ դիտելիս է եղել Նիդեռլանդների և Իսպանիայի հավաքականների խաղը: