Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը հրաժարական է տվել (տեսանյութ)

16:29 • 18.06.14

Գյումրիի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը հայտարարել է, թե հրաժարվում է փոխքաղաքապետի պաշտոնից: 

«Հրաժարականս որևէ կերպ կապված չէ աշխատանքից ազատելու կամ այլ հարցի հետ»,-ասաց փոխքաղաքապետը:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ պետական պաշտոնն այլևս հրապուրիչ չէ, Գուրգեն Մալխասյանը պատասխանեց. «Կարելի է և այդպես ասել»: