Մոսկվայում հանրախանութի ցուցափեղկին բախված Lamborghini-ի հայ վարորդը ջնջել է իր էջը սոցցանցում

19:30 • 18.06.14

Մոսկվայի կենտրոնում լույս չորեքշաբթի Lamborghini մակնիշի մեքենայով հանրախանութի ցուցափեղկին հարվածած Արմեն Գրիգորյանն այսօր երեկոյան ջնջել է իր հաշիվը ВКонтакте սոցցանցում և սահմանափակել է իր ֆեյսբուքյան էջի հասանելիությունը:


Ինչպես գրում է Газета.Ru-ն՝ վթարը տեղի է ունեցել Պետրովկա փողոցում: Երիտասարդը, ով իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ՌԴ արդարադատության նախարարության աշխատակից է, կորցրել է սպորտային մեքենայի վերահսկողությունը և բախվել սյանը:
Վթարի հետևանքով կոտրվել է հանրախանութի ցուցափեղկը: Լուրջ վնասներ է կրել նաև մեքենան, որի արժեքը կազմում է 12 մլն ռուբլի:


Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Գրիգորյանը հայտնել է պարբերականին, որ չի խախտել ճանապարհային երթևեկության կանոնները: «Ես 60 կմ/ժամ-ից ավելի դանդաղ էի վարում: Մեքենան պարզապես սահել է նոր ներկված գծանշանների վրայով, որոնցով ներկել են ողջ Մոսկվան», - ասել է վարորդը: