Մոսկվայում թանկարժեք Lamborghini-ով վթարի ենթարկված հայ վարորդը խոստացել է «դարդից խմել»

17:24 • 18.06.14

Իտալական Lamborghini մեքենայի ռուսաստանաբնակ հայ վարորդ Արմեն Գրիգորյանը, ով գիշերը մեքենայով բախվել էր մոսկովյան հանրախանութի ցուցափեղկին, խոստացել է վթարից հետո գնալ «դարդից խմելու»։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
 

«Ես գնում եմ խմելու։ Կհանդիպենք մի քանի շաբաթից»,-հաղորդել է նա։

 

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել գիշերը։ Վարորդը կորցրել էր կառավարումն ու թռել մայթ, բախվել էր սյանն ու մտել հանրախանութի ցուցափեղկի մեջ։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ վթարի պատճառը սահող գծանշումն ու ցածր ջերմաստիճանն է եղել։