Lamborghini-ի հայ վարորդը Մոսկվայում բախվել է հանրախանութի ցուցափեղկին (լուսանկար)

14:28 • 18.06.14

12 մլն ռուբլի արժողությամբ Lamborghini մեքենան գիշերը մխրճվել է Մոսկվայի հանրախանութներից մեկի ցուցափեղկի մեջ, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

29-ամյա մենեջեր Արմեն Գրիգորյանի խոսքով՝ մի քանի վայրկյանում նա կորցրել է Lamborghini-ի կառավարումն ու մեծ արագությամբ թռել է մայթ, բախվել սյանը, ապա՝ հանրախանութի ցուցափեղկին։

 

«Մեղավորը ցածր ջերմաստիճանն ու սահուն ճանապարհային նշումն է եղել։ Արագությունը 60կմ/ժամ է եղել, ավտոմեքենան սահեց թարմ գծանշման վրայով, որով Սերգեյ Սոբյանինը (Մոսկվայի քաղաքապետը- Tert.am) «սոսնձել է» ողջ Մոսկվան»,-հայտարարել է Գրիգորյանը։

 

Lamborghini-ն վնասվել է ինչպես առջևից, այնպես էլ հետևից։
  russia