Հարավային Օսիան ճանաչել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հանրաքվեի արդյունքները
Միջազգային հանրության կողմից չճանաչված Հարավային Օսիան ճանաչել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հանրաքվեի արդյունքները, որը կայացել էր 2014 թվականի մայիսին։ Այդ մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը, գրում է zn.ua-ն:
«Հարգելով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի կամարտահայտումը՝ հանրապետությունը ճանաչում է հանրաքվեի արդյունքները»,- ասել է նա:
Ընդ որում՝ մեկնաբանելով ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության Գերագույն խորհրդի դիմումը հանրապետությունն անկախ ինքնիշխան պետություն ճանաչելու մասին՝ Հարավային Օսիայի նախագահը հայտնել է, որ «հանրապետությունը պատրաստ է կառուցողական որոշում կայացնել և կղեկավարվի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերով»:
Հունիսի 10-ին «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը» դիմել է 15 պետությունների ղեկավարությանը՝ խնդրելով ճանաչել հանրապետությունը: Մասնավորապես՝ դիմումներն ուղարկվել են Ռուսաստանին, Հայաստանին, Աբխազիային, Բելառուսին, Վենեսուելային, Ինգուշեթիային և Ղազախստանին։










