Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետությունը մտադիր չէ հանձնել զենքը

17:33 • 18.06.14

Լուգանսկի անջատողականները մտադիր չեն զինաթափվել: Այդ մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը՝ վկայակոչելով ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Վալերի Բոլոտովին:


Բոլոտովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունն Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պորոշենկոն խոստանում է միակողմանիորեն դադարեցնել կրակն Ուկրաինայի արևելքում՝ անօրինական զինված խմբավորումների անդամներին զինաթափվելու, իսկ նրանց, ովքեր ցանկություն ունեն, երկիրը լքելու հնարավորություն տալու համար։