Մալայզիայի մոտ նավ է խորտակվել, 61 մարդ անհետ կորած է
Մալայզիայից արևմուտք նավ է խորտակվել, որի հետևանքով 61 մարդ անհետ կորել է, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով այդ երկրի պետական նավագնացության գործակալությունը:
Նավը խորտակվել է երեկ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Բանտինգ քաղաքից 3 կմ հեռու:
Ըստ գործակալության տվյալների՝ նավում 97 մարդ է եղել, որոնց մեծ մասը՝ ինդոնեզացիներ, որոնք, ըստ ամենայնի փորձել են ապօրինի ներթափանցել Մալայզիայի տարածք: Նրանց թվում եղել են կանայք և երեխաներ:
Նավաբեկությունից կորածներին այժմ երեք նավ է որոնում:










