Նիգերիայում ֆուտբոլ դիտելու ընթացքում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

09:40 • 18.06.14

Նիգերիայում ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ պայթյուն է որոտացել, զոհվել է մի քանի մարդ, վիրավորվել է 15-ը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20։00-ին՝ Աշխարհի առաջնության Բրազիլիա-Մեքսիկա խաղի ընթացքում։ Անհայտ անձը մոտոցիկլետով մոտեցել է ֆուտբոլ դիտողներին և պայթեցրել է ինքն իրեն։


Բժիշկները հաղորդել են, որ 15 վիրավորների վիճակը ծանր է, և մեծ է հավանականությունը, որ զոհերի թիվը կաճի։
 

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները դեպքի վայրում զգուշությամբ են շարունակվում՝ պայթյունների հնարավոր կրկնությունը կանխելու համար։