Թուրքիան «Ան Նուսրայի ճակատ» խմբավորմանն այլևս ահաբեկչական չի համարում
Թուրքիան Սիրիայում կռվող «Ան Նուսրայի ճակատ» խմբավորմանը հանել է ահաբեկչական համարվող խմբավորումների ցանկից, տեղեկացնում է թուրքական Radikal թերթի կայքը։
Թուրքիայի կառավարությունը հաստատել է որոշումը։
Թուրքիայի կառավարության հաստատած ցանկում Al-Nusrah Front, Jabhet al-Nusrah, The Victory Front անունով խմբավորումները տեղ չեն գտել։
Նախկին ցանկի վերջում տեղ գտած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը գրավել է Իրաքի որոշ քաղաքներ, դարձյալ հայտնվել է ցանկի վերջին հորիզոնականում։
«Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումն ահաբեկչական էր ճանաչվել Եվրամիության կողմից։










