Ռազմական արդյունաբերության նորագույն ձեռքբերումները Eurosatory ցուցահանդեսում (լուսանկարներ)
Միջազգային Eurosatory-2014 ռազմական ցուցադրությունն անցկացվում է Փարիզի Paris Nord Villepinte համալիրում, հունիսի 16-20-ը։ Ցուցադրությունն անցկացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ՝ սկսած 1992-ից։ Այն կազմակերպում է ֆրանսիական COGES ընկերությունը՝ երկրի պաշտպանության նախարարության հովանու ներքո, գրում է РИА Новости-ն։
Սպասվում է, որ այս տարի ցուցադրությանը ներկա կլինի 50.000 այցելու աշխարհի 130 երկրից։ Սպառազինության նմուշներ են ներկայացնում մոտ 1500 արտասահմանյան կազմակերպություններ 57 պետություններից։ Ցուցասրահի տարածքն ավելի քան 120.000 քմ է։
Ցուցադրության թեմատիկան է՝ ցամաքային զորքերի սպառազինություններ և ռազմական տեխնիկա, հակաօդային պաշտպանության միջոցներ, հումանիտար օգնության, խաղաղարար գործողությունների, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի համար նախատեսված արտադրանք։

























