Հիլարի Քլինթոնը Ռալֆ Լորենին մեդալ է հանձնել (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի դիզայներ Ռալֆ Լորենը երեկ ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ձեռքից Ջեյմս Սմիթսոնի մեդալ ստանալու համար։ Այն շնորհվում է ամբողջ աշխարհում ամերիկյան արժեքների և ոգու տարածման և ամերիկյան նորաձևության զարգացմանը նպաստելու համար, գրում է buro247.ru-ն։
Պատվավոր մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Վաշինգտոնի Smithsonian Museum of American History թանգարանում, որի վերականգնման համար Ռալֆ Լորենը ժամանակին 13 մլն դոլար է նվիրաբերել։
Մեդալը դիզայներին փոխանցել է Հիլարի Քլինթոնը, ով բեմ է դուրս եկել Ralph Lauren կոստյումով։
«Եթե այսօր քաղաքական ասպարեզում կա կին, ով կարող է դառնալ նախագահ, ապա դա Հիլարին է։ Նա տաղանդավոր է և բավականին մեծ փորձ ունի։ Սակայն ինչ ուղի էլ նա ընտրի, ես երջանիկ եմ նրա համար՝ որպես կին և որպես անհատականություն, ով այդքան բան է արել մեր երկրի համար»,- ասել է Լորենը։
![]()
















