Ռուբեն Վարդանյանը՝ Զվարթնոց տաճարի տարածքում կազմակերպված աղմկահարույց միջոցառման մասին

10:42 • 18.06.14

Նախորդ շաբաթվա վերջին «Զվարթնոց» տաճարի հարակից տարածքում «Տրոյկա Դիալոգ» ընկերության գործընկերների կողմից անցկացված միջոցառման վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումների և ԶԼՄ-ներում հրապարակումների կապակցությամբ Մեդիամաքս-ի թղթակիցը մեկնաբանության խնդրանքով դիմել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին, ով երկար տարիներ գլխավորել է «Տրոյկա Դիալոգը»:

Հիշեցնենք, որ սոցկայքերում հայտնվել էին «Զվարթնոց» տաճարի տարածքում վարտիքով  շրջող անձանց լուսանկարներ, ինչը բուռն քննարկումների տեղիք էր տվել։ 

«Տվյալ տարածքում ոչ հազվադեպ են անցկացվում հարսանիքներ և այլ ժամանցային միջոցառումներ, որոնք չգիտես ինչու պակաս հետաքրքրության կամ ոչ հավաստի մեկնաբանությունների առիթ են դառնում, քան «Տրոյկա Դիալոգի» գործընկերների բարեգործական երեկոն, որոնցից շատերը «Տաթևի վերածնունդ», UWC Dilijan միջազգային դպրոցի և Հայաստանում մեր այլ նախագծերի դոնորներն են:

Միևնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ զանգվածային միջոցառման կազմակերպումը զերծ չի մնացել կապալառուի կողմից թույլ տված ցավալի թերություններից: Մասնավորապես, տարածքում աշխատող աշխատակիցներից ոմանք բարեգործական երեկոյի ավարտից հետո հագնված են եղել ոչ պատշաճ կերպով, և կապալառուի կողմից արվել են համապատասխան եզրակացություններ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։