Հայ խաղաղապահների հերթական խումբը Աֆղանստան կմեկնի հուլիսի կեսին
Աֆղանստանում գտնվող հայ խաղաղապահ ուժերը հայրենիք կվերադառնան հուլիսի կեսերին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանց վերադառնալուց հետո Հայաստանից նոր խումբ կուղևորվի Աֆղանստան:
Հարցին, թե այս տարի քանի խաղաղապահ է մեկնելու, պատասխանեցին, որ մոտավորապես այնքան, որքան նախորդ տարի, այսինքն՝ մեկ դասակի կազմի չափով:
Հիշեցնենք, որ հայ խաղաղապահները Աֆղանստանում են 2013թ-ի նոյեմբերի վերջից:
Նշենք, որ խաղաղապահ զորքերը Հայաստանում ձևավորվել են 2001թ-ին՝ պարտավորվելով որոշակի ներդրում ունենալ միջազգային հանրության առաջ ծառացած խնդիրների լուծման գործում:










