ԱՄՆ-ում ձերբակալվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի նախկին հսկիչը
ԱՄՆ-ում 89 տարեկան տղամարդ է ձերբակալվել, ով եղել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հսկիչը, հայտնում է BBC-ն:
Նա կասկածվում է նացիստների հետ գործակցելու և հարյուր հազարավոր հրեաների սպանության համար:
Յոհան Բրահեր անունով տղամարդը պահվում է Փենսիլվանիա նահանգի բանտերից մեկում: Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ Գերմանիան նոր ապացույցներ է ներկայացրել նացիստների հանցագործություններին նրա ցուցաբերած մասնակցության վերաբերյալ:
1952-ին ԱՄՆ ներգաղթած Բրայերը չի հերքում, որ հսկիչ է աշխատել Օսվենցիմում, սակայն պնդում է, որ բուն ճամբարի տարածքից դուրս է աշխատել և սպանություններին չի մասնակցել:
Առայժմ նրան հրաժարվել են ազատ արձակել գրավադրմամբ, չնայած նա ֆիզիկապես տկար է:










