Ադրբեջանի գովազդը կարող է հայտնվել ևս մեկ ֆուտբոլային ակումբի մարզաշապիկին
«Ադրբեջան՝ Կրակի երկիր» (Azerbaijan Land of Fire) գրությունը կարող է հայտնվել կոլումբիական ֆուտբոլային ակումբներից մեկի մարզաշապիկին։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, Կոլումբիայում Ադրբեջանի դեսպանատունն այդ կապակցությամբ հանդիպումներ է անցկացրել երկու ակումբների հետ, որոնցից մեկը՝ «Ատլետիկո Ջունիորը», կոլումբիական ֆուտբոլի առաջատարներից է։
Կոլումբիայում ենթադրում են, որ, հավանաբար, Ադրբեջանի գովազդը կհայտնվի «Ատլետիկո Ջունիոր» ակումբի համազգեստին, քանի որ այն նման է մադրիդյան «Ատլետիկոյի» մարզաշապիկին։










